Նախկին լարվածությունը չկա… Մկրտիչ Արզումանյանը խոսել է իր և Հայկ Մարությանի ներկայիս հարաբերությունների մասին․ տեսանյութ


Հայկո և Մկո էկրանային, դերասանական զույգը առ այսօր էլ սիրված է՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք միասին այլևս հանդես չեն գալիս և երկար ժամանակ նույնիսկ չէին շփվում և նկատելի տարաձայնություն կար, սակայն ո՛չ Հայկոն և ո՛չ էլ Մկոն չէին բացահայտում պատճառների մասին։

Տարիներ առաջ, երբ Հայկոն դեռ քաղաքապետի պաշտոնն էր զբաղեցնում, կնոջ հետ ներկա գտնվեց Մկոյի ներկայացումներից մեկին։

Ներկայացման ավարտին Հայկոն բեմ բարձրացավ և ծաղիկներ նվիրեց ընկերոջն ու գրկախառնվեց։ Եվ ահա, Մկոն կրկին խոսել է իրենց հարաբերությունների մասին։

Նա մասնավորապես նշել է, որ առաջվա լարվածությունն այլևս չկա և ժամանակ առ ժամանակ նրանք հանդիպումներ ունենում են։

Այնուհետև որոշ չափով բացելով  փակագծերը՝ Մկոն հայտնել է, որ տարաձայնությունն աշխատանքային է եղել, սակայն ի վերջո հաղթանակել է ընկերությունը։ Առավել մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: