Նախարար Ֆելիքս Ցոլակյանը իր ողջ աշխատավարձն ուղղել է փոքրիկ Սյուզանի փրկության համար


Փրկարար ծառայությանը նվիրված գնդապետը, ով 32 տարի է փրկում է կյանքեր, այսօր իր թոռնուհին ունի փրկության կարիք։

Երեխայի համար դրամի հավաք սկսվել է երկար ժամանակ առաջ: Առաջին փուլի համար հավաքվել է 107000 եվրո, սակայն պետք է նաև բուժման համար 18000 եվրո։ Ֆբ-ն հնարավորություն է տալիս, ոչ միայն պարզապես նկարներ կամ լուրեր տարածել, այլ նաև հումանիստական երևույթների զարկ տալ, ի դեմս նման դրամի հավաքների, որոնք հաճախադեպ են, սակայն իհարկե դժվար է տարբերել ֆեյքը իրականից, բայց ֆբ-ն ևս աշխատում է այդ ուղղությամբ։

Այս երեխայի համար հավաքը միակցեց օգտատերերին ու արդյունք եղավ, որը կարելիություն կտա օգնել։ Ավետիս Մանուկյանը, երեխայի պապիկը, ով գնդապետ է, հայտարարություն է գրել իր ֆբ-ում, շնորհակալություն է հայտնել միացածներին և նշել է, որ շոյվել է նախարար Ֆելիքս Ցոլակյանի քայլից, ով իր մեկ ամսվա աշխատավարձը նվիրաբերել է Սյուզանի առողջության համար։

Սյուզանը հիմա Մոսկվայում է, ստանում է քիմիոթերապիա, իսկ եթե ամեն բան լավ եղավ՝ կտեղափոխվի Գերմանիա ու այնտեղ կստանա մյուս մասը բուժման։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!