«Նախարար տղա ես, հելի՛, արի, արա՛․․․ խի՞ ես ոստիկանին ուղարկել, ես չեմ ուզում ոստիկանի հետ կռիվ անել, ես թուրքի հետ եմ կռիվ արել»․ Արմավիրի բնակիչ․ տեսանյութ


Արմավիրցիները ջուր չլինելու պատճառով բողոքի ակցիա են իրականացնում։ Գյուղատնտեսությունը կանգ է առել և կհանգեցնի ծանր իրավիճակների թե՛ գյուղացու և թե՛ քաղացու համար։

Առավոտյան ժամը տասից սկսած արմավիրցիները հավաքվել են և փակել Արմավիր — Երևան ավտոճանապարհը։ Բնակիչներից մեկը պատմել է, որ 400 000 դրամի ելակի շիթիլ է գնել, որը չորանում է։ Հետաքրքրվել է, թե ո՞վ է փողհատուցելու այդ վնասը։

Բնակիչներից մեկն էլ բողոքել է չորացած լոբուց և այդպես շարունակ։ Նրանք պնդում են՝ վարչապետը այցելություններից մեկի ժամանակ շեշտել էր՝ ջուրը կլինի, 3 օր անց ջուրը կտրեցին։ Բնակիչը բարկացած էր նաև այն հանգամանքից, որ ոստիկաններ են դուրս բերել։

Հայտարարել է՝ գլխավոր մեղավորները նստել են «կաբինետներում», իսկ ոստիակններին բերել բնակիչների դեմ։ «Խի՞ ես ոստիկանի բերելստեղ․ որ կռիվ սարքե՞մ։ Նախարար տղա ես, հելի՛, արի՛, արա՛։ Քո ժողովուրդն ենք , քեզ ենք ընտրել։

Խի՞ ես ոստիկանին բերել։ Չեմ ուզում ոստիկանի հետ կռվել, ես թուրքի հետ եմ կռվել»,- բարկացած հայտարարել է բողոքի ակցիայի մասնակիցը։ Դիտեք նաև վարը ներկայացված տեսանյութը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!