«Նախանձել և չարանալ չկա․․․»․ Սոֆի Մխեյանի ջերմ հրապարակումը


Սոֆի Մխեյանը ընկերների հետ ժամանակ անկացնել շատ է սիրում և այդ մասին անպայման հայտնում է հետևորդներին և կիսվում օրվա լուսանկարներով։

Նրանք մշտապես կարողանում են այնպես կազմակերպել հանգիստը, որ այն ստացված լինի և երկար հիշվի։

Ինչպես հայտնի է՝ երգչուհու ամենամտերիմ ընկերների շարքում է նաև Նազենի Հովհաննիսյանը։ Եվ ահա, այս անգամ ընկերները որոշել են աշխատանքային եռուզեռից մի փոքր դադար առնել և ընկերական հանգիստը կազմակերպել են Ծաղկաձորում։

Ձմռան հեքիաթային միջավայրում նրանք հրաշալի և անմոռանալի օր են ունեցել, իսկ օրվա ավարտին Սոֆին կիսվել է օրվա ջերմ լուսանկարներով, որոնց կից գրառում է կատարել և նշել, որ ինքն ամենալավ ընկերներն ունի։

Նա մասնավորապես գրել է․ «Անհավանական տաք ու լավ օր անցկացրեցինք Ծաղկաձորում: Ընկերներ ունեմ, աշխարհը չունի․․․ Նախանձել և չարանալ չկա, միայն անխնա սրտիկեք և լայքեք այս փոստը»։

Երգչուհու երկրպագուները մեկնաբանություններում ուղղակի հիացել են նման ընկերությամբ և գովեստի խոսքեր հղել նրանց։


Понравилась статья? Поделиться с друзьями: