Նախաճաշ 5 րոպեում․ ձու, լոլիկ․ անչափ համեղ բաղադրատոմս


Նախաճաշն ամաենակարևորն է և այն բաց թողնել պետք չէ, ճիշտ չէ և չի կարելի։ Նախաճաշի հազարավոր բաղադրատոմսեր կան, սակայն առաջատար են մնում այն բաղադրատոմսերը, որոնք արագ են պատրաստվում։

Ներկայացնում են այդպիսի մի բաղադրատոմս, որը կցանկանաք պատրաստել ամեն օր։ Համեղ նախաճաշի համար անհրաժեշտ կլինի՝

Հավկիթ — 5 հ․

Պանիր — 200 գ

Սամիիթ — 1 փոքրիկ փունջ

Պղպեղ — 1 հ․

Լոլիկ — 5 հ․

Սխտոր — 1 ատամիկ

Մանրացված սխտորը բուսայուղում ոսկեգունել, միացնել մանրացված պղպեղը․ փոքր-ինչ տապակելուց հետո հավելել մանրացված լոլիկը, եփել, համեմել։

Լցնել քերած պանրի մի մասը, չխառնել, ապա հավելել  հավկիթները, այնուհետև քերած պանրի մյուս մասը և առանց խառնելու փակել կափարիիչը և 5 ր անց անջատել կրակը, մատուցել մանրացված սամիթը վրան շաղ տված։

Հավատացեք՝ անչափ համեղ նախաճաշ է ստացվում և որ նախաճաշի համար կարևոր հանգամանք է՝ պատրաստվում է հինգ րոպեում։ Վայելեք և օրը սկսեք հագեցած։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!