Նախաճաշը օրվա սննդընդունման ամենակարևոր հատվածն է և շատ կարևոր է, որպեսզի առավոտյան ընդունել այնպիսի սնունդ, որը օգտակար և անհրաժեշտ կլինի ողջ օրվա համար։

Իսկ վաղ առավոտյան պատրաստելը ոչ միշտ է ստացվում և մարդիկ ուղղակի դուրս են գալիս տանից առանց նախաճաշելու՝ հուսով, որ ճանապարհին կամ աշխատավայրում կսրճեն և կթարմանան։ Այս նյութում առաջարկում ենք մի բաղադրատոմս, որն իդեալական նախաճաշ կարող է լինել։

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի ընդամենը հինգ րոպե և հետևյալ մթերքները՝
Հավկիթ — 2 հ․
Աղ, պղպեղ
Բուսայուղ — 20 մլ
Լավաշ — 1 հ․
Պանիր — 20 գ
Անյուղ երշիկ
Լոլիկ
Կարագ — 10 գ

Ձուն աղի և պղպեղի հետ հարել, բուսայուղում պատրաստել ձվածեղ, որից հետո նույն չափով կտրած լավաշը դնել ձվածեղի վրա, շրջել և հակառակ կողմի վրա քերած պանիր լցնել, դասավորել երշիկը, պանիրը, ծալել կիսով չափ, պատել կարագով և մատուցել։

Պատրաստման մանրամասներին առաջարկու ենք հետևել վարը կցված տեսանյութում։