Նախաճաշն այսքան համեղ դեռ չի եղել․ փորձեք և երբեք բաց մի թողեք նախաճաշը


Նորություն չի լինի, երբ ասենք, թե որքան անհրաժեշտ ու կարևոր է նախաճաշը մարդու օրգանիզմի համար։ Եվս մեկ անգամ ցանկանում ենք կրկնել, որ այն երբեք բաց մի թողեք և հետևեք ձեր օրգանիզմին ու այն առողջ պահեք։

Օրվա մեջ, թերևս, նախաճաշն ամենակարևորն է։ Առաջարկում ենք մի հիանալի նախաճաշ, որն այնքան հարուստ է վիտամիններով ու անհրաժեշտ էլեմենտներով, որ անմպայման պետք է փորձել։

Եվ այսպես, ավոկադոյով նախաճաշ։ Դե իսկ ավոկադոն հայտնի է իր օգտակարությամբ։ Ավոկադայով նախաճաշը դեռ երբեք այսքան համեղ չէր եղել:

Անհրաժեշտ է՝

2 պինդ խաշած հավկիթ

Կես հասունացած ավոկադո

Աղ, սև պղպեղ

Մի քանի ճյուղ կանաչ սոխ

1ճ/գ թթվասեր+ կես ճ/գ մայոնեզ

Հավկիթը և ավոկադոն մանրացնել,  համեմել, լավ խառնել, ստացվածը քսել կտրատած հացիկների վրա, վրան զարդարել մանրացված կանաչ սոխով և մատուցել։ Թեյի հետ այն ուղղակի անմահական  է ստացվում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!