Նազիկ Ավդալյանի հանդիպումը որդու հետ 4 ամիս անց․ հուզիչ լուսանկարներ օդանավակայանից


Նազիկ Ավդալյանը, ով համացանցային հարթակներում սիրում է հետևորդներին հաղորդակից դարձնել իր կյանքի ուշագրավ իրադարձություններին և առօրյա անցուդարձին, հերթական հապաակումն է կատարել։

Սպորտսմենուհին տևական ժամանակ է ինչ հանգստի էր մեկնել։ Նա այս անգամ որոշում էր կայացրել մեկնել երկարաժամկետ հանգստի՝ ճամփորդության։ Այդ ընթացքում Նազիկը մի քանի հրապարակումներ կատարել էր և ցույց տվել հանգստից դրվագեր։

Եվ ահա նա արդեն հայրենիքում է։ Նազիկը օդանավակայանից հրապարակում է կատարել և ցույց տվել որդու հետ հանդիպումը չորս ամիս անց։ Նազիկը լուսանկարներին կից գրել է․ «Ահա և վերջ։

4 ամսվա ճանապարհորդությունից հետո, հետաքրքիր, վառ ու երանելի հիշողություններով, բայց աննկարագրելի կարոտով լի վերադառնում եմ հայրենիք, օվկիանոսից այն կողմ թողնելով այլ կարոտներ։

Սիրելի՛ ընկերներս, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ամեն ինչի համար, ապրեք, որ դուք կաք իմ կյանքում, սիրում եմ ձեզ անչափ, դուք չգիտեմ, բայց ես ձեզ շատ կկարոտեմ»։


Понравилась статья? Поделиться с друзьями: