Նազենի Հովհաննիսյան. Ցորնահասկերի մեջ էնքան սեր կա. էստեղ եմ թողնում սիրտս, թող հաց դառնա, որ ուտելուց հետո գոնե օրհնեն…


Ձեռքս պարզած բարություն ու սեր եմ քաղում առավոտ կանուխ …

Ցորենի արտերի մեջ անմնացորդ սեր ու կյանք կա:

Մարդու սիրտն էլ թե եղավ ցորնահասկի նման, միայն կյանք կտա )) քամու տակ թեթև կսոսափի ու վերջում` անգամ մահն օգուտ ու սեր կբերի:

Ցորնահասկերի մեջ էնքան սեր կա. էստեղ եմ թողնում սիրտս, թող հաց դառնա, որ ուտելուց հետո գոնե օրհնեն…

Մենք բոլորս անընդհատ մտածում ենք մի բան, ասում` լրիվ ուրիշ… նունիսկ ամենամտերիմ մարդկանց… Տեսնես ո՞րն է պատճառը, երևի «խնայում ենք», կամ վախենում սխալ հասկացվելուց, կամ ուղղակի էլ ժամանակ չունենք մեկս մյուսին լսելու և բան բացատրելու… Ամեն դեպքում ազնվության պակաս կա:

Կա նաև հոգատարության, միմյանց լսելու կարողության և ԶԻՋԵԼՈՒ պակաս: … Ճիշտ չե՞մ…

Սպասումն ասես մեծ խճանկարից մոլորակ լինի. ծվեն-ծվեն ես լինում րոպեների ու վայրկյանների մեջ ու պատկերդ խախտվում է: Ամեն րոպեն սրտիցդ ու կյանքիցդ է պոկում-տանում, ու էդպես մասնատվում` մնում ես: Սպասումն անմարդկային բան է: Երևի ամենավատ անեծքն էդպես էլ կհնչեր. «հավերժ սպասումի մեջ լինես»: Չնայած, մեկի համար անեծք, մյուսի համար գուցե օրհնությու՞ն: Սպասումի մեջ էնքան իմաստ կա ախր…

Սպասումն ու կյանքն ատում են իրար. մեկն անթարթ կանգնած է, որ հասցնի, մյուսն արագ, գժի պես վազում է, պտտվում, որ հանկարծ չհասցնես…, որ հոգնես… էլ չսպասես… Սպասումն անողոք է. կամ դու, կամ` նա քեզ կոչնչացնի:

Սպասումի մեջ ապրող մարդիկ տարբեր են, հաճախ` անհասկանալի:

Կողքից` գուցե և անիմաստ:

Բայց սպասումի մեջ անգամ երջանկությունը գտնողը տեղով մեկ սեր է:

Անեծքն օրհնության վերածողը` ուժեղ:

Իսկ սպասումի լաբիրինթից իր Սիրո հետ դուրս եկողը` Ցորենի հասկի նման: Որքան բաժանես ու շաղ տաս իր մասնիկները, էնքան կշատանա, սեր ու հաց կտա, ու քամիների մեջ կտեսնես ոսկեգույն հասկերը: Սպասումին անթարթ նայողի աչքերն ունեն ցորենի հասկերի գույնը… Սպասումի….Ամեն մանիկը մի մոլորակ է, եթե դու սպասել գիտես, ու գիտես, թե ՈՒՄ… )

Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջի գրառումներից:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!