Նազենի Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել է պայուսակի պարունակությունը․ տեսեք, թե ինչ ուներ նա պայուսակում


Նազենի Հովհաննիսյանն արձակուրդում է։ Այս անգամ հանգստի համար դերասանուհին նախընտրել է Թունիսը։ Նազենին արձակուրդը վայելում է Սոֆի Մխեյանի հետ։

Ընկերուհիները լուսանկարներով և, առհասարակ, տպավորություններով կիսվում են համացանցում։

Հանրայնացված լուսանկարներից մեկն առավել հետաքրքիր դարձնելու համար Նազենին ներկայացրել է, թե ինչ ունի պայուսակի մեջ։ Հատկանշական է, որ լուսանկարում նա 2 պայուսակ է կրել։

Եվ այսպես, ըստ Նազենի Հովհաննիսյանի մեծ պայուսակի մեջ եղել են քսուկներ, հաբեր ալերգիայի դեմ, անձեռոցիկ, ականջակալ, դիմափոշի և հայելի, մի շարք գրքեր, օծանելիք, խառը բաներ, այնուհետև հավելել է, որ նման խառը բաներ բոլոր կանանց պայուսակում էլ լինում է և իհարկե ջուր։ Փոքր պայուսակի պարունակության մասին նշել է՝ քարտեր, հեռախոսներ, բանալի, և մեծ սիրտ։

Մեկնաբանություներում դերասանուհու հետևորդները հիացական խոսքեր են շռայլել և նշել, որ Նազենիի մոտ ամեն բան մշտապես կանոնակարգված է, ինչի հետ հաղորդավարուհին համաձայնել է։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!