Զարուհի Բաբայանը վերջերս բավականին ակտիվ է ինչպես համացանցային տիրույթում, այնպես էլ աշխատանքային գործունեության մեջ։

Երգչուհին ակումբային փոքրիկ համերգներ է կազմակերպում և պահպանում երկրպագուների հետ իր սերտ շփումները։

Եվ ահա երգչուհին կրկին նորությամբ է հանդես եկել։ Նա ներկայացրել է նոր երգի պրեմիերա։ Երգը կոչվում է «Յարս տուն եկավ»։ Երգի խոսքերն ու երաժշտությունը պատկանում են Անդրանիկ Շահինյանին։ Այս յուրահատուկ աշխատանքը երգչուհին ուրույն ոճով է ներկայացրել։ Տեսահոլովակն է՛լ ավելի հետաքրքրական ու գեղեցիկ է ստացվել։

Ամենուր կարելի է հանդիպել հայկական կոլորիտային դրվագների։ Ռիթմիկ երաժշտություն, պարային գեղեցիկ և ուշագրավ շարժումներ, գեղեցիկ հայկական հագուստներ ու պատկերներ, որոնք գեղեցիկ դրվագներ են ստեղծում և մերվում երգի հետ։ Երկրպագուները մեկնաբանություններում իրենց հիացմունքն են հայտնել թե՛ երգի, թե՛ տեսահոլովակի վերաբերյալ։

«Որակ, ճաշակ, գեղեցիկ տեսահոլովակ և իհարկե հաճելի ու տաղանդավոր երգչուհի», «Ինչպես միշտ հետաքրքիր և կրեատիվ», «Հրաշք աշխատանք և հրաշք երգչուհի» և այլ հիացական մեկնաբանություններ։ Տեսահալովակը դիտեք վարը։