Մրգային աղցան, որի համից չեք կշտանա․ պատրաստեք և համոզվեք


Եղանակներն արդեն սառն են, և վիրուսային հիվանդութոյւններն առավելի ակտիվորեն տարածվում են։ Դրանցից պաշտպանվելու լավագույն ձևը իմունիտետի բարձրացումն է։

Եթե դրա համար ընտրենք բնական ճանապարհը, ապա անհրաժեշտ է շատ օգտագործել մրգեր, բանջարեղեն և օրգանիզմը հարստացնել կարևոր ու անհրաժեշտ սննդանյութերով։ Այդ նկատառումից ելնելով՝ առաջարկում ենք աղցան, որը մրգային բում է։ Այն դյուրին  է պատրաստելը և անչափ համեղ ու օգտակար։

Եվ այսպես, մրգային աղցանը ստանալու համար հավաքեք անհրաժեշտ բաղադրամասերը՝

Աղցանի համար՝

Մանդարին — 450 գ

Տանձ — 2 հ․

Խնձոր — 2 հ․

Նուռ (մեծ) — 1 հ․

Կիվի — 4 հ․

Կիտրոնով և լայմով սոուսի համար՝

Մեղր — 3 ճ.գ.

1 միջին լայմի հյութ

1 միջին կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը ամենադյուրին ու հաճելին է։ Մնում է հավաքած մրգերը մանրացնել, առանձին տարայի մեջ պատրաստել սոուսը, ապա խառնել կտրատած միրգը և սոուսի բաղադրիչները միմյանց։

Վայելեք և ամրացրեք ձեր իմունիտետը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!