Մսով ու բանջարեղենով համեղ կարկանդակ․ անպայման փորձեք


Կազմակերպեք ընտանեկան հետաքրքիր, ուրախ երեկոներ և լրացրեք ու ընդգծեք այն համեղ ուտեստներով։ Առաջարկում ենք համային յուրօրինակ հատկանիշներով կարկանդակներ՝ մսով և բանջարեղենով կարկանդակներ, որոնք դուր կգան բոլորին։ Այն հագեցնող է և իր համեղ լինելու շնորհիվ կդառնա անմոռանալի։

Անհրաժեշտ է՝

Եփած հավի միս (կարելի է նաև նրբաբլիթների համար նախատեսված մսային միջուկն օգտագործել)

Շերտավոր խմոր

Կաղամբ

Գազար

Սոխ

Հալվող պանիր

Կանաչի (չոր կամ թարմ)

Աղ

Սև պղպեղ

Կարմիր պղպեղ

Ձվի դեղնուց

Քունջութի սերմ

Բաղադրամսերի քանակը վերցրեք այնքան, որքան ձեզ անհրաժեշտ կլինի։ Սոխառածին հավելեք քերած գազարը, կաղմաբը, տապակեք, ապա միացրեք թելատած հավի խաշած միսը և համեմեք։

Խմորը գրտնակել, մեջտեղի հատվածում լցնել ստացված միջուկը, վրան ավելացնել քերած պանիրը։ Խմորը փաթաթեք ինչպես ցույց է տրված կից լուսանկարներում։

Վրան քսեք հարած դեղնուցը, շաղ տվեք քունջութ և տեղափոխեք ջեռոց, որտեղ անհրաժեշտ է թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում՝ 20-25 ր։


Понравилась статья? Поделиться с друзьями: