Համեղ ուտեստով սեղանի շուրջ ընտանիքին հաավաքելը տնային բոլորիս համամր կարծես խնդիր դարձած լինի։ Գրեթե ամեն օր կանգնած ենք անորոշության առջև՝ արդյոք ի՞նչ մատուցել, որ համեղ լինի, հագեցնող և գոհացնող բոլորին։

Օգտվեք մեր առաջարկած բաղադրատոմսերից։ Ներկայացնում ենք մսով, կարտոֆիլով ջեռեփուկ։ Հավատացեք՝ անչափ համեղ և դյուրին է ստացվում։

Անհրաժեշտ է՝
Հորթի միս՝ աղացած
Լոլիկի պյուրե
Սոխ
Գազար
Նեխուր
Աղ
Կարմիր պղպեղ
Սև պղպեղ
Ուրց (թարմ կամ չոր) -այս բաղադրիչը
Կարտոֆիլ
Կաթ
Կարագ
Աղ
Հալվող պանիր

Բաղադրամսերը վերցրեք որքան ձեզ անհրաժեշտ կլինի։ Բուսայուղում փոքր-ինչ տապակեք աղացած միսը, ապա հավելեք մանրացված սոխը և գազարը, համեմեք (աղ, պղպեղներ, կանաչիներ), այնուհետև միացրեք լոլիկի պյուրեն և փակ կափարիչով եփեք։ Այդ ընթացքում պատրաստեք կարտոֆիկի պյուրե՝ կարագով և կաթով։

Պատչաստի մսային զանգվածը տեղափոխեք մատուցվող տարայի մեջ, հավասարեցրեք, ապա որպես 2-րդ շերտ լցրեք կարտոֆիլը, հավասարեցրեք և վրան առատ պանիր քերեք։ Տեղափոխեք ջեռոց մոտ 15-20 ր, մինչ պանիրը կստանա ոսկեգույն երանգ։