Այս ուտեստն ուզբեկական ծագում ունի։ Հավատացեք անչափ համեղ է, իսկ պատրաստումը բարդություններ չունի։ Այն հարմար է պատրաստել ինչպես ճաշին, այնպես էլ ընթրիքին։

Անչափ համեղ է և հագեցնող։ Այն կհավաքի ողջ ընտանիքին սեղանի շուրջ։ ՄԻսը բանջտարեղենային համադրությամբ անչափ համեղ համ է ստեղծում։

Եվ այսպես, անհրաժեշտ է՝
Սոխ — 3 հ․
Հորթի միս — 800 գ
Սառը ջուր — 2 լ
Բուսայուղ — 1 ճ․գ․
Կարմիր պղպեղ — 1 թ․գ․
Կարտոֆիլ — 1 կգ
Քաղցր պղպեղ -1 հ․
Սխտոր — 1 ատամիկ
Կարագ — 50 գ
Ալյուր — 3 ճ․գ․
Աղ, կանաչի, դափնու տերև — 1-ական թ․գ․

Անհրաժեշտ է սոխը տապակել, այնուհետև միացնել մանրացված միսը և շարունակել տապակել ևս 15 ր։ Լցնել ջուրը և ըստ հերթականության միացնել մյուս բաղադրամասերը։ Խոհանոցն այնպիսի բույրով է պատվում, որ համտեսել այս ուտեստը կցանկանա նույնիսկ չքաղցած մարդը։

Իսկ պատրիաստման մանրամասներին հետևեք վարը կցված տեսանյութում և ըմբոշխնեք ընտանիքի հետ միասին։ Բարի ախորժակ։