Տիգրան Խզմալյանը մի ուշագրավ գրառում է կատարել և գրավել շատերի ուշադրությունը։ Նա պատնում է, որ հնարավոր է Գեղարդի մասունքը գտնվել է ռուսական խորտակված նավի մեջ։ Նա մասնավորապես գրել է․ ««Մոսկվա» ռսական ռազմանավի խորտակման հետ կապված ևս մի գաղտնիք անցավ ծովի հատակ։

Ըստ ռսական ԶԼՄ-ների՝ «Մոսկվայում» բացի կես հազարից ավել անձնակազմից և բազմաթիվ հրթիռներից, գտնվում էր ինչ-որ թանկարժեք կրոնական մասունք, բազմամիլիոնանոց արժեք ունեցող սրբություն, ռուս եկեղեցու կողմից հատուկ փոխանցված ռսական նավատորմին՝ Ուկրաինայի հանդեպ հաղթանակն ապահովելու նպատակով։

Հստակ հայտնի չէ, թե ինչ սրբության մասին է խոսքը, սակայն չի բացառվում, որ դա 2004 թ․ Հայ առաքելական եկեղեցու անունից Ռսական ուղղափառ եկեղեցուն նվիրված և Սուրբ Գեղարդից պոկված մասունքն է։

Այս ենթադրությունը այդքան էլ անհեթեթ չի թվում, քանի որ Սուրբ Գեղարդը միշտ ուներ հաղթանակ բերող հմայիլի համբավ, դրա մասին երազում էր Հիտլերը, այնպես որ Գարեգին Բ-ի կողմից պուծինյան Ռսաստանին մատուցված այդ սկանդալային նվիրաբերությունը ուներ խիստ խորհրդանշական իմաստ և մեծ հավանականությամբ կարող էր Ուկրաինայի վրա հարձակումից առաջ տեղադրվել ռսական նավատորմի առաջնորդ «Մոսկվա» ռազմանավում։

Այսպես է դա, թե ոչ, անհայտ է մնում, սակայն հստակ կարելի է ասել, որ Պուծինին Սուրբ Գեղարդի մասունքն էլ չօգնեց։ Սատանային սրբությունները չեն կարող օգնել»։