«Մոռացա ասել՝ ես սիրում եմ քեզ․․․»․ Անի Քրիստիի հուզիչ հրապարակումը


Անի Քրիստիին շատերն են հիշում։ Երգչուհին իր յուրօրինակ տեսակով գրավել է հանդիսատեսին դեռևս 90-ականներից սկսած։

Անիի ստեղծագործությունները ևս յուրատեսակ են և իր ոճին համապատասխան։ Նրա երգերը լսվել, հիթեր են դարձել։ Երգչուհին այժմ բնակվում է Ամերիկայում և երկար տարիներ չէր երևում էկրաններին, համերգներին և այլ միջոցառումներին, նոր ստեղծագործություններով հանդես չէր գալիս։

Անին միայն վերջերս մի հարցազրույցի մասնակցեց, որտեղ մանրամասնեց, որ ցանկություն ունի կրկին վերադառնալ երգարվեստ։

Նա հավելել է, որ այս տարիներին աշխատել է, սակայն լուռ։ Նա առանց երգի կյանք չունի։ Եվ այժմ  ցանկանում է փոքրիկ քայլերով վերադառնալ և իր հանդիսատեսի դատին ներկայացնել իր այս տարիների աշխատանքը։

Իսկ մինչ այդ երգչուհին հետևորդներին  է ներկայացրել հայրիկի հետ համատեղ լուսանկար, որին կից գրել է․ «‎Հայրիկիս․  Բոլոր այն ժամանակների համար, երբ դու ինձ աջակցել ես ուժով և սիրով․․․ շնորհակալություն,բոլոր ժամանակների համար․․․ Մոռացա ասել. ես սիրում եմ քեզ»։ ‎


Понравилась статья? Поделиться с друзьями: