Մոդել լինելն անպայման չէ․ Balenciaga-ի ցուցադրությանը սովորական մարդիկ են մասնակցել


Փարիզի նորաձևության շաբաթի շրջանակներում սեպտեմբերի 29-ին կայացել է Balenciaga-ի ցուցադրությունը։ Այն հատկապես մեծ ուշադրության է արժանացել մոդելների, այլ ոչ թե բուն հագուստի շնորհիվ։ Թեև հավաքածուն նույնպես առանձնահատուկ էր․ բրենդային հագուստը ներկայացված էր անսովոր աքսեսուարներով՝ լույսերով վառվռուն ակնոցներ, վառ գույների պայուսակներով և կոշիկներով, անսովոր կրծքազարդերով, այնուամենայնիվ, առավել զարմանալի էր մոդելների ընտրությունը։

Պրոֆեսիոնալ մոդելներից բացի բրենդն ընտրել էր տարբեր տարիքի և մասնագիտությունների մարդկանց՝ ճարտարագետ Նեդա Բրեյդիին, ինժեներ-մեխանիկ Իվո Ռասպուդիչին, գործարար Կարեն Բորոսին, երաժիշտ Ջիչենգ Քային, ինժեներ Ամադու Վեյնին, դերասանուհի Ռենատա Լիտվինովային։

Նորաձևության գիտակների համար, թերևս, ոչ պրոֆեսիոնալ մոդելների մասնակցությունն էր հավաքածուի ցուցադրության գլխավոր անակնկալը։ Հագուստի հավաքածուն հիմնականում հետևում էր նորաձևության տան ավանդական պատկերացումներին՝ դասական ծալքերով մետաքսե զգեստներ և կիսաշրջազգեստներ, փափուկ ու ծավալուն մուշտակներ, ուլտրալայն ուսերով տրենչներ և 90-ականների համազգեստ հիշեցնող սպորտային հավաքածուներ

Մոտ ամիսներին արդեն այս հագուստն իսկական թրենդ կդառնա և կներթափանցի ոչ միայն եվրոպական, այլև հայաստանյան շուկա։ Ինչը կարևոր է նորաձևությանը հետևողների համար, կրկին վերադարձել են այս տարի հակաթրենդ համարվող նեոնային գույները։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!