Մնաք բարով․․․ 2023-ի երրորդ օրը դերասանուհի Անահիտ Մուտաֆյանը կարևոր որոշում է կայացրել


Դերասանուհի Անահիտ Մուտաֆյանը, ով համացանցային տիրույթում ակտիվ է իր հայրենասիրական գրառումներով և հաճախ էր  պահանջներով դիմում կառավարությանը և շարունակ բողոքում նրանցից, այժմ մի գրառում է կատարել, որտեղ հայտնել է  իր կարևոր որոշման մասին։

Դերասանուհին որոշել է նոր տարում մաքրել մտքերը, հոգին, չունենալ սպասելիքներ, չլսել ու չհավատալ ստախոսներին և այլն։ Անահիտ Մուտաֆյանը մասնավորապես գրել է․ «2023-ի երրորդ օրն է… 3 օր մաքրեցի կյանքս ու հիշողությունս, մաքրեցի այն ամենից, ինչ ինձ խանգարել է մինչ այսօր ապրել։

Ես բաց թողեցի այն, ինչ իմը չէր, ազատեցի ինձ ավելորդ մտքերից, ավելորդ մտածմունքներից, հեռացրեցի ինձանից նրանց, ովքեր խանգարում էին։ Իմ մեջից հանեցի մարգարիտներս խոզերի առաջ լցնելու բնավորությունս, սպանեցի հավատս ստախոսների հանդեպ։

Այսպես շատ հաճելի է, կապրեմ հանգիստ առանց սպասումների, առանց որևէ մեկից որևէ ակնկալիք ունենալով, մանավանդ, երբ ակնկալիքս հայրենիքիս փրկությանն է վերաբերում։

Մնաք բարով վատ սովորություններ, մնաք բարով պաթոսախեղդ ելույթներով հույս տվողներ»։


Понравилась статья? Поделиться с друзьями: