Մհեր Բաղդասարյանը` իր ու Անի Երանյանի ամուսնության մտադրության մասին․ տեսանյութ


Անի Երանյան, Մհեր Բաղդասարյան զույգի հավանական սիրավեպի մասին քննարկումները գնալով մեծանում են։ Զույգը շարունակ լռություն է պահպանում և է՛լ ավել մեծացնում ինտրիգը։

Երկրպագուները շատ են ցանկանում Անիին և Մհերին միասին տեսնել և մեկնաբանություններում հայտնում, որ նրանց ամուսնությամբ միայն ուրախ կլինեն։

Թե՛ Մհերը, թե՛ Անին այս մասին խոսել չեն սիրում ։ Նրանք չեն հաստատում և չեն հերքում խոսակցությունները։ Վերջերս էլ Անի Երայանը երկրորդ անգամ Մհերի հաղորդմանը հյուրընկալվեց, որի շրջանակներում հայտնեց, որ անձնական կյանքի մասին խոսել չի ցանկանում։

Օրերս էլ Մգեր Արմենիան Մհերի հետ զրույցում հարցրել էր Մհերին, թե ե՞րբ կամուսնանա Անիի հետ, իսկ ի պատասխան Մհերն ասել էր՝ չգիտի։

Իսկ Մգեր Արմենիայի դիտարկմանը՝ նրանք Անիի հետ ամենուր միասին են, հաճախ են գրկախառնվում և այլն, Մհեր Բաղդասարյանն ասել է՝ դա չի նշանակում, թե առաջիկայում պիտի ամուսնանան։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!