Մհեր Առմենիան Ռիտա Սարգսյանի և Նադեժդա Սարգսյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել


Մհեր Առմենիայի և Ռիտա Սարգսյանի ջերմ հարաբերությունների մասին գիտեն շատերը։ Միջոցառումներին կարելի էր նկատել նրանց ջերմագին շփումները։

Հայտնի է, որ Ռիտա Սարգսյանը բարձր էր գնահատում արվեստն ու մշակույթը և շատ շատերին էր օգնում։ Տիկին Սարգսյանը մասնագիտությամբ դաշնակահարուհի էր։ Նա մի շարք ստեղծագործությունների հեղինակ է։

Մհերը արխիվային տեսանյութ է հանրայնացրել, որտեղ էստրադային հանային դեմքերը մեկ վայրում են․ նշում են Նադեժդա Սարգսյանի տարեդարձը։ Միջոցառմանը ներկա է նաև Ռիտա Սարգսյանը։ Տեսանյութը Մհերը հանրայանացրել է տիկին Սարգսյանի ծննդյան օրվա առիթով։

Տեսանյութին կից երգիչը գրել է․ «Տարիները գնում են, իսկ նրա բացակայությունն ավելի ու ավելի է զգացվում, հատկապես այն մարդկանց համար, ովքեր նրան ճանաչում էին։ Հիշում ենք, կարոտում ենք ոչ միայն ծննդյան օրը․․․ և չի լինում երկիր առանց առաջին տիկնոջ։

Հայաստանի առաջին տիկին (2008-2018) Ռիտա Ալեքսանդրի Սարգսյան (06.03.1962-20.11.2020)»։ Տեսանյութում կարելի է տեսնել նաև Նադեժդա Սարրգսյաին, ով նույնպես կյանքից հեռացել է հիվանդության պատճառով 2018 թվականին։


Понравилась статья? Поделиться с друзьями: