Անմահացած հերոսները, նրանց ընտանիքները մեր երկրի ողջ ազգի թույլ, խոցելի մասն են կազմում։ Իհարկե, հպարտություն է նման հերոսներ ունենալը, բայց նրանք մեզ բոլորիս ողջ էին հարկավոր։ Սակայն ճակատագիրը որոշեց մեկտեղ հավաքել նրանց, քանզի նրանք Աստծուն էին պետք։

Հազարավոր հերոսների նման էլ Մխիթարն է, ով գրավեց հանրության ուշադրությունը։ Նրան ճանաչեցին բոլորը և սիրեցին հերոսին։ Ողջ ազգը կարեկցեց և իր վշտակցությունը հայտնեց Մխիթարի ընտանիքին։

Վերջերս էլ պարզ դարձավ, որ հերոսածին ընտանիքում երկրորդ Մխիթարն է լույս աշխարհհ եկել։ Նա եկել ու լույս, ջերմություն է բերել մարած ընտանիքին։

Փոքրիկի հետ համատեղ լուսանկարներն անմիջապես տարածում գտան համացանցային տիրույթում։ Դրանք անչափ հուզիչ են, հատկապես Մխիթարի շիրմաքարի մոտ արված լուսանկարները։

Նոր լուսանկար է հայտնվել համացանցային հարթակում, որտեղ հերոսի հայրը նորածին Մխիթարին գիրկն առած կանգնած է ավագ որդու շիրմաքարի մոտ։ Լուսանկարը ներկայացնում ենք կից։