«Մի քիչ էլ նախորդ պոստում տեսանք էդ մի քիչ սերից․․․»․ Աղաս Մանուկյանի ջերմ լուսանկարը կնոջ հետ և օգտատիրոջ հումորային արձագանքը


Աղաս Մանուկյանը վերջին շրջանում բուռն աշխատանքային պրոցեսի մեջ է գտնվում։ Հումորիստը ներկայացումներով է հանդես գալիս, ընդ որում՝ նաև մարզերում։

Աղասը նաև ակտիվ է համացանցում և սիրում է շփումներ ունենալ նաև երկրպագուների հետ։ Օգտատերերին նա երբեմն պատասխանում է նաև մեկնաբանություններում։ Այս անգամ դերասանը հանյանացրել է կնոջ հետ համատեղ լուսանկար, որն արված է ընտանեկան հանգստից։

Լուսանկարին կից Աղաս Մանուկյանը գրառում է կատարել։ Նա գրել է․ «Մի քիչ սեր եմ բերել»։ Այս ջերմ հրապարակմանն արձագանքել են բազմաթիվ օգտատերեր և ջերմ խոքեր հղել ամուսնական զույգին։

Օգտատերերից մեկը գրել է․ «Մի քիչ էլ նախորդ պոստում տեսանք էդ մի քիչ սերից»։ Հիշեցնենք, որ դերասանի նախորդ հրապարակումը իր ներկայացումներից մեկից մի հատված էր, որտեղ երկրպագուն ամուսնության առաջարկությամբ էր հանդես եկել։

Իհարկե, առաջարկությունը հումորային էր և հանդիսատեսը հասկացել և գնահահատել էր հումորը։


Понравилась статья? Поделиться с друзьями: