Անի Խաչիկյանը պահպանում է ակտիվությունը համացանցում և հետևորդներին ներկայացնում իր առօրյան։ Այս անգամ դերասանուհին համացանցային պատմություններ բաժնում մի պատմություն է ներկայացնել առանց մանրամասնելու։

Հետևորդների համար անհասկանալի է եղել և առաջ է բերել երկրպագուների անհանգստությունը։ Անին նշել է՝ օրեր առաջ մահն էր այցելել։

Նա հումորային մեկնաբանմամբ է ներկայացրել և չի նշել իրականում ինչ է եղել օրեր առաջ իր հետ։

Անի Խաչիկյանը մասնավորապես գրել է․ «Տենց մի քանի օր առաջ մահն էր եկել, ասեցի՝ Անին խառն ա, գործերով գնացել ա ռայոն, իրա օգնականն ա, ասեք, լսում եմ… դե՝ մարդն էլ մտածեց՝ լավ, որ գործերով խառն ա, չխանգարեմ… Ոնց եկել էր, տենց էլ գնաց»։

Անին դեռևս չի մանրամսնել, թե խոսքը մասնավորապես ինչի մասին է և ինչ է պատահել իրեն։ Երկրպագուներն անհանգստացել և մտահոգվել են, սակայն առայժմ բոլոր մտահոգություններն անպատասխան են մնացել։