«Մի քանի շաբաթից կհանդիպեմ Պուտինի հետ և կհասկացնեմ նրան, որ չենք պատրաստվում մի կողմ քաշվել»․ Բայդեն


Բայդենը Սպիտակ տանը կայացած միջոցառման հավաքույթին ելույթով է հանդես եկել, որի ժամանակ անդրադարձ է կատարել Պուտինի հետ առաջիկայում կայանալիք հանդիպմանը։

Ամերիկայի լրատվությունը հայտնում է, որ Բայդենը մտադրված է Պուտինի հետ խոսել մարդու իրավունքների խախտումների անթույլատրելիության վերաբերյալ։ Նշել է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպմանը հասկացնելու է նախագահին, որ չեն պատրաստվում մի կողմ կանգնել և թույլատրել Ռուսաստանին խախտել իրավունքներ։

«Մի քանի շաբաթից կհանդիպեմ Պուտինի հետ և կհասկացնեմ նրան, որ չենք պատրաստվում մի կողմ քաշվել և թույլ տալ, որ նա խախտի մարդու իրավունքները», – ասել է Բայդենը: Պուտին և Բայդեն հանդիպումը սպասվում է մոտավորապես մեկ ամսից։

Նախատեսված է անցկացնել Ժնևում։ Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Ռուսաստանի և Ամերիկայի նախագահների միջև բացահայտ լարվածություն էր առաջ եկել՝ մինչև անգամ անձնական վիրավորանքներ են հնչել՝ մասնավորապես Բայդենի կողմից։

ԱՄՆ նախագահը Պուտինին «մարդասպան» էր կոչել , որին ի պատասխան ՌԴ նախագահը առողջություն էր մաղթել ԱՄՆ նախագահին։


Понравилась статья? Поделиться с друзьями: