Նազենի Հովհաննիսյանն առաջին անգամ չէ, որ խոսում է Էմմիի և իր մտերիմ ու ջերմ հարաբերությունների մասին։

Մի առիթով Նազենին պատմել է, որ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ պատահել է, որ Էմմիի տանն է գիշերել։ Հաղորդավարուհի դերասանուհին այնքան մեծ երանությամբ է հիշում Էմմիի հետ անցկացրած ջերմ ու բարի օրերը։

Նա հիացած է եղել Էմմի կազմակերպվածության, մաքրության և ամեն ինչ իդելական անելու կարողությամբ։ Էմմին երկու որդիների մայր է։ Տղաների հետ ջերմ հարաբերություններ ունի նաև Նազենի Հովհաննիսյանը։

Նազենին հաճախ է նրանց հետ համատեղ հրապարակումներ կատարում։ Եվ ահա հաղորդավարուհին երգչուհու ավագ որդու՝ Դանիելի հետ համատեղ հերթական հրապարակումն է կատարել, որտեղ գրկում է Դանիելին, համբուրում, ուղղում հագուստը և պարզապես վայելում նրան։

Հոլովակին կից Նազենին գրել է․ «Մի տղա, ում պարզապես շատ եմ սիրրում ես»։ Ջերմ հոլովակն առաջարկում ենք դիտել վարը։