Հրաչուհի Ութմազյանն այն հանրային հայտնի դեմքերից է, ով բավականին սիրված է հանրության կողմից։ Իր երիտասարդ տարիքին նա շատ բան է կարողացել անել և արժանացել հանրության հարգանքին։

Նա մեծացել է մշակութասեր ընտանիքում և հայրիկի շնորհիվ հաղորդակից եղել գրականությանը և սիրել այն։

Հրաչուհին ուրույն կեպով է ներկայացրել գրականությունը իր հանդիսատեսին սեփական ասմունքի միջոցով։ Իսկ հայրիկի հետ համատեղ ասմունքները գրավիչ են և անչափ սիրելի։

Հաղորդավարուհին նոր, սև և սպիտակ լուսանկարի հրապարակմամբ է հանդես եկել, որին կից գրել է․ «Մի սպասիր, մի շտապեցրու, քոնը քեզ կգա ու կգտնի… Դու ուղղակի ապրիր, սիրուն ապրիր և շիտակ… Ներսիդ լույսը`վառ, հոգիդ` խաղաղ… Էս կյանքը բարդ չի, մենք ենք բարդացնում…»։

Վերջին շրջանում քննարկուները շատ են այն մասին, որ Հրաչուհին պատրաստվում է ամուսնանալ, սակայն հաղորդավարուհին այդ մասին դեռ ոչինչ չի հայտնել։