«Մի հատ ինձ նայեք, պարոն Փաշինյան․․․ինձ վրա կեղտոտ հոդվածներ եք տպել տվել»․ Անի Սամսոնյան


Այսօրվա ԱԺ նիստին վարչապետի պաշտոնակատարին հարց ուղղեց  Անի Սամսոնյանը։ Մինչ հարցին ադրադառնալը Սամսոնյանն ասել է, որ Փաշինյանի  իշխանությունը կոռուպցիայի վերաբերյալ հարցին միշտ խոսափողական դիրք է գրավում և  նման հարցերի պատասխանները շրջանցում է։

Նրանք միայն խոսում են քրեական գործերից, քաղաքական ինտրիգներից, որոնք կատարվում են Փաշինյանի պատվերով։

«Մի հատ ինձ նայեք, պարոն Փաշինյան, ես այն պատգամավորն եմ, որը ձեզ հարց է ուղղել ձեր կոռումպացված համակարգի վերաբերյալ, բայց դուք ի պատասխան   կեղտոտ հոդվածներ եք տպել տվել, իմ և նախկին ամուսնուս մասին, քանի որ դուք չունեք պատասխաններ»,- ասել է Անի Սամսոնյանը։

Ապա շարունակելով քննադատական խոսքը՝ նշել է, որ կասկածում է, թե նրանք կկարողանան շարունակել իրենց կողմից որդեգրած քրեական գործերի շարքը, քանի որ ոչ մի կոռումպացված թալանչի դեռ չեն կարողացել դատել։

Երբ Ալեն Սիմոնյանը նկատեց, որ Սամսոնյանն ամեն դեպքում հարց չուղղեց և հնարավորություն տվեց ժամանակի մեջ տեղավորվելով հարց ձևակերպել, Անին հրաժարվեց։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!