«Մի կյանք ունեմ, Հայրենի՛ք, քեզ եմ տալիս»․ զարմանալի պատահականությամբ 100 տարի անց նույն անուն ազգանունով երիտասարդը չի ենթարկվում «նահանջ» հրամանին և կյանքը նվիրում է հայրենիքին


1920 թ․, Կարսի բերդը հանձնման ժամանակ, քսանութամյա գնդապետ Հովհաննես Մազմանյանը չի ենթարկվում նահանջ հրամանին և ընկնում է հանուն հայրենիքի։ Ընկերները հետագայում պատմել են, որ գնդապետի վերջին խոսքերն էին․ «Մի կյանք ունեմ, Հայրենի՛ք, քեզ եմ տալիս»։

Զարմանալի պատահականությամբ հարյուր տարի անց նույն անուն ազգանունը կրող երիտասրադը նույն արարքն է կրկնում․ գյումրեցի Հովհաննես Մազմանյանը չի ենթարկվում նահանջ հրամանին և չի լքում կարևոր նշանակություն ունեցող դիրքը՝ կյանքը նվիրելով հայրենիքին։

Դեպքի ականատեսները պատմել են, որ ոչ մի զինվոր չի ենթարկվել նահանջելու հրամանին։ Հովհաննեսին գտել են հրամանատարի մարմնից մի քանի մետր հեռավորության վրա։

Հրամանատարը ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Ղազարյանն է եղել, ով և երեսուներեք զինվորների հետ մինչև վերջ հավատարիմ մնաց հայրենիքին․ նրանք կյանքի գնով պաշտպանեցին Լաչինի միջանցքը։ Հովհաննեսը գերազանցությամբ էր սովորել դպրոցում։

Սովորում էր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում, Թումո էր հաճախում։ Հովհաննեսն ընդամենը 19 տարեկան էր։ Հիշատակդ հավերժ, քաջ հերոս, քո սխրանքն անմահ է․․․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!