Արմինկան մշտական բնակություն հաստատելով օվկիանոսից այն կողմ՝ կարողանում է հայրենիքի հետ պահպանել սերտ կապը, և այդ հրցում նրան օգնում է համացանցը։

Նա հրապարակումներով հաճախակի է հանդես գալիս և ներկայացնում իր առօրյան ու կյանքի անցուդարձը։ Այս անգամ երգչուհին հանրայնացրել է մայրիկի հետ համատեղ լուսանակր։ Հրապարակումը նա կատարել է մայրիկի տարեդարձի առիթով։

Երգչուհու մայրն այս տարի դարձավ 75 տարեկան։ Իսկ լուսանկարին կից գրառման մեջ Արմինկան արտահայտել է սերը մայրիկի հադեպ և հղել իր ջերմ շնորհավորանքը։

Արմինկան մասնավորապես գրել է․ «Այսօր մամաս դառնում է 75 տարեկան: Մի կին, ում կյանքը տվել է բազում փորձություններ ու անդառնալի կորուստներ, բայց չի չարացրել նրա սիրտը:

Մա՛մ, մենք միշտ թիկունքիդ ենք, դու միայն առոզջ եղիր ու երկար մնա մեր կողքին»։ Մեկնաբանություններում սիրելի երգչուհու մայրիկին շնորահավորել են նաև երկրպագուները և ջերմ խոսքեր ու մաղթանքներ հղել։