Արմենչիկի գեղեցիկ և օրինակելի ընտանիքը շատերի կողմից է սիրված։ Եվ ահա հաղորդումներից մեկին հաղորդավար Մհեր Բաղդասարյանը զրուցել է նաև երգչի կնոջ հետ, ով ուշագրավ մանրամասներ է հայտնել Արմենչիկի հետ առաջին հանդիպման և իրենց զրույցի մասին։

Արմենչիկի կինը՝ Լուսինեն, պատմել է, որ ապագա ամուսնուն առաջին անգամ հանդիպել է Արամ Ասատրյանի հուշ երեկոներից մեկի ժամանակ, որտեղ ինքն օգնում էր ընկերներից մեկին կազմակերպչական հարցերում։

Լուսինեն մանրամասնելով նշում է, որ հուշ երեկոյից հետո մասնկացում էր միջոցառմանը և երգիչների սեղանին նստած՝ չէր նկատել, թե ինչպես Արմենչիկը եկավ ու նստեց իր կողքին։ Լուսինեն հայտնում է, որ այդ ժամանակ նա խոսում էր ամուսնության մասին։

Լուսինեն զարմացել էր, թե ինչպես կարելի է առաջին հանդիպման պահին խոսել ամուսնության մասին, սակայն ավելի ուշ է հասկացել, որ այդ անկեղծությունը նրա բարությունից է գալիս և դա հենց Արմենչիկն է։

Զրույցի մանրամասները դիտեք ստորև բերված տեսանյութում։