Երգչուհի Շպռոտը, ով մշտապես արժանանում է քննադատությունների, մեկ րոպեանոց ուղիղ եթերով է հանդես եկել իր սոցիալական հարթակում։ Այդ մեկ րոպեի ընթացքում ակնհայտորեն երևում էր իր անչափ հուզված վիճակը։

Նա մի հայտարարությամբ է հանդես եկել, որ հայրենասիրության մեծ դրսևորում է։ Նա մի միտք է առաջ բերել, ըստ որի՝ եթե մեկ միլիոն հայ հենց այս պահին նստի ինքնաթիռ և վերադառնա հայրենիք թշնամին կզգաստանա։

Նա անչափ հուզված է եղել և նշել է, որ ամաչում է, երբ ասում են՝ տասը միլիոն աշխարհով մեկ սփռված հայեր կան և այդ տասը միլիոնից գոնե մեկը, մեկ միլիոնը չի վերադառնում Հայաստան, որ զգաստացնի, վախեցնի թշնամուն։ «Մի բան ասե՞մ՝ կարող ա ասեք՝ էլի գիժ ես, աչիկո՛ ջան։ Էդ ճի՞շտ ա, որ տասը միլիոն հայ կա դրսում, սփյուռք․․․ Ճի՞շտ ա էդ․․․ Չեք ամաչո՞ւմ․․․

Ես ամաչում եմ։ Ես ամաչկոտ աղջիկ չեմ, բայց ես ամաչում եմ։ Պատկերացրեք մի միլիոնը, էսօր չէ՝ վաղը, նստեն ինքնաթիռ ու գնան Հայաստան։ Չեմ ասում՝ տասը միլիոնը, մի միլիոն։ Ձեր կարծիքով թշնամին չի վախենա՞։

Ուղղակի միտք եմ տալիս՝ մտածեք․․․»,- ուղիղ եթերում հայտարարել է երգչուհին։ Հիշեցնենք, որ Շպռոտը բնակվում է Ամերիկայում։ Կից ներկայացնում ենք տեսանյութը։