Ալեն Սիմոնյանի կինը մասնագիտությամբ լրագրող է և բավականին ակտիվ է համացանցային անձնական օգտահաշվում։

Նա սիրով է ներկայացնում ընտանեկան դրվագներ, միջոցառումներ, տոներ, ժամանց և այլն։ ԱԺ նախագահի կինը՝ Մարիամ Մարգարյանը, համացանցային իր տիրույթում լուսանկար է ներկայացրել, որտեղ ինքը գտնվում է Ռուսաստանի պետական դումայում։

Այդ մասին հայտնել է հենց ինքը լուսանկարին կից։ Հետևորդներից մեկը մեկնաբանություններում հետաքրքրվել է, թե ի՞նչ է Մարիամն այնտեղ անում։ Մեկնաբանությանն ի պատասխան Մարիամն ասել է, որ էքսկուրսիա է անցկացնում։

Իսկ ավելի վաղ հանրայնացրած լուսանկարներին կից Մարիամն իր հիացմունքն էր հայտնել Մոսկվա քաղաքի մասին և հայտնել, որ Մոսկվան անկրկնելի է։ Օգտատերերից մեկը մեկնաբանությունների բաժնում նշել էր, որ դրանք ենթադրում են անկրկնելի ծախսեր, որոնք վատնվում են պետական բյուջեից։

Օգտատիրոջը ԱԺ նախագահի կինը պատասխանել է․ «Մի անհանգստացեք, ես վճարողունակ եմ»։ Լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։