Միքայելի արկածները․ Սոֆյան Պողոսյանը ցույց է տվել, թե ինչպես է որդին խաղում հայրիկի հետ․ տեսանյութ


Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր-Մաթևոսյանի որդին գերել է դերասան ծնողների երկրպագուներին։ Սոֆյան վերջին շրջանում հաճախ է որդու՝ Միքայելի մասնակցությամբ հրապարակումներ կատարում։

Փոքրիկ Միքայելը մայրիկին և հայրիկին մեծ երջանկություն է պարգևել և դրական էմոցիաներով է լցնում նրանց յուրաքանչյուր օրը։ Նա ընդամենը մեկ տարեկան է։

Երջանիկ մայրիկը ցույց է տալիս, թե ինչպես է քայլում, զվարճանում, ուրախանում որդին և կիսվում իր ուրախությամբ հետևորդների հետ։ Փոքրիկն ուղղակի հրաշք է։ Եվ ահա դերասանուհին այս անգամ ցույց  է տվել, թե Միքայելն ինչպես է խաղում հայրիկի հետ։

Հոլովակում կապուտաչյա  Միքայելը ամբողջական հացը ձեռքին ուտում է և նաև փորձում կերակրել հայրիկին։ Հոլովակը բավականին զվարճալի է ստացվել։ Դրան կից Սոֆյա Պողոսյանը գրել է․ «‎Միքայելի արկածները»։

Զվարճալի հոլովակն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում և ականատես լինել դերասանների առօրյայից մի փոքրիկ հատվածի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!