Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողը պայքարում է հանուն ավելի լուսավոր ապագայի․ տեսանյութ մեր շուրջն ապրող հերոսի մասին


Արմեն Մուրադյանը անասելի մեծ երջանկություն է ապրում յուրաքանչյուր առողջացած, վերականգնված զինվորի հետ։ Այդ ուրախությամբ սիրված բժիշկը կիսվում է նաև հանրության հետ, որպեսզի այդ երջանկությունն ապրեն նաև հայրենակիցները։ Այս անգամ Մուրադյանը պատմել է Սեյրան Սողոյանի մասին։

Սեյրանը վերջին պատերազմից հետո սայլակին է գամվել, բայց դա նրան բնավ չի խանգարում ուսանել համալսրանում, կրթվել և հայրենիքին պիտանի լինել նաև ապագայում։

Արմեն Մուրադյանը պատմում է․ «Քառասունչորսօրյա պատերազմը դարձավ  քսանմեկամյա Սեյրան Սողոյանի կյանքի ջրբաժանը և կյանքը վերածեց պատերազմից առաջ և հետոյի։

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է։ Ծառայել է Ջրականում, տանկի նշանառու էր, որտեղ էլ ծանր վիրավորում է ստացել։ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողը  նորից քայլերու համար պայքարում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։

Պայքարում է հանուն ավելի լուսավոր ապագայի՝ բոլոր դժվարություններով հանդերձ կյանքին ասելով այո՛։ Նա ապագա դիվանագետ է»։ Հերոսի մասին պատմող տեսանյութը դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!