«Մինչև հիմա գիտեի թե նստացույցը աստիճաններին ու ասֆալտին նստելու եղանակով բողոքի ակցիան է, պարզվեց․․․»․ Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ դիտարկումը


Ինչպես արդեն գիտեն շատերը Երևանում ընթանում են ցույցեր։ Նստացույցը շարունակվում է և այս իրողությանն անդրադառնում են շատերը։

Եվ ահա այս մասին գրել է նաև Ստյոպա Սաֆարյանը և հայտնել իր կարծիքը։ Իհարկե, ցույցերն անհեթեթ են համարում շատերը։ Սաֆարյանն այս մասին հայտնում է, որ զարմացած է նստացույցի աթոռներով։  Քաղաքական վերլուծաբանի պատկերացումներում նստացույցն այսպիսի չի լինում։

Նա նշում է, որ սպասում էր Արցախի փրկության վերաբերյալ քաղաքական, ծրագրային խոսքի, սակայն կա այն, ինչ տեսնում ենք։ Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես գրել է․ «Մինչև հիմա գիտեի թե նստացույցը աստիճաններին ու ասֆալտին նստելու եղանակով բողոքի ակցիան է։

Պարզվեց՝ դրա «էլիտար» տեսակն էլ կա՝ աթոռներով։ Հետաքրքիր կլինի դրա սուպեր «էլիտար» տեսակը’ բազմոցներով, պարսկական թախտաներով, բազկաթոռներով։

Իսկ ես մինչև հիմա միամտաբար սպասում եմ քաղաքական և ծրագրային խոսքի, թե ինչպես փրկել Արցախը։ Առայժմ կոմֆորտի ավելացմանն ուղված սաստիկ ռազմավարական գործողություններ են»։


Понравилась статья? Поделиться с друзьями: