Միհրան Հարությունյան․ պատերազմից հետո մեծ դժվարությամբ իմ մեջ ուժ գտա նորից վերադառնալ սպորտ


Միհրան Հարությանին որպես սպորտսմեն հայ հանրությունը շատ անգամներ է առիթ ունեցել տեսնել ու հպարտանալ նրանով։ Սակայն հպարտությունն է՛լ ավելի մեծացավ, կրկնապատկվեց, երբ Միհրանին պատերազմի օրերին  տեսնում էինք Արցախի ամենաթեժ վայրերում։

Միհրանը բազմիցս խոսել է իր հայրենասիրությունից և սպորտսմենի խոսքից զատ այդ հայրենասիրությունը մենք բոլորս տեսնում ենք նրա արարքներում։ Ինչպես գիտեն շատերը՝ տևական շրջան Միհրանը սպորտով չէր զբաղվում։

Մի առիթով սպորտսմենը նշել էր, որ իր կյանքում շրջան կար, երբ ուղղակի ցանկանում էր թողնել ամեն ինչ ու հեռանալ։ Դրա հիմնական պատճառը անձնական խնդիրներն են եղել, որին էլ միացել էր նաև պատերազմի գործոնը։

Սպորտսմենը նշում է, որ պատերազմից հետո դժվար էր ուժ գտնել ու վերադառնալ։ Սակայն Միհրանն այժմ ԱՄՆ-ում է և մարզվում է այն մարզիչների մոտ, ում հետ իրեն հաճելի է։ Սպորտսմենը նոր է սկսկել հաղթահարել պատերազմի տեսածը։

«Պատերազմը շատ մեծ հետք թողեց իմ հոգում: Նոր եմ ուշքի գալիս այն ամենից ինչ տեսա, զգացի, ապրեցի այդ օրերին, երբ ընկերներիս հետ գնացել էի իմ փոքր հումանիտար օգնությունը ցուցաբերելու արցախցիներին»,- ասել է Միհրան Հարությունյանը:


Понравилась статья? Поделиться с друзьями: