Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան զույգը ուշադրության կենտրոնում է։ Նրանք սկսեցին ուշադրություն գրավել«Ֆուլ հաուս»-ից, որտեղ դերասանները մարմնավորում էին սիրահար զույգի։

Երկրպագուները անչափ շատ էին ցանկանում նրանց միասին տեսնել նաև և ահա այդպես էլ եղավ։ Դերասաններն ամուսնացան և այսօր տոնում են իրենց բալիկի մեկամյակը։ Ռոբերտի ծնվելուց հետո զույգի հանդեպ սերն ու հետաքրքրութունը կրկնապատկվեց։

Ե՛վ Միհրանի, և՛ Արփիի կողմից հանրայնացված լուսանկարներում տեսանելի է՝ որքան ուշադիր ծնողներ են նրանք։ Երջանիկ ծնողները երեկ տոնել են փոքրիկ Ռոբերտի կյանքի 1-ին տարին։ Նրանք նաև մկրտել են երեխային։

Միհրանը և Արփին հետաքրքիր լուսանկարներ են ներկայացրել օրվա իրադարձություններից։ Մկրտությունը տեղի է ունեցել Էջմիածնի Շողակաթ եկեղեցում։ Այդ եկեղեցում են պսակադրվել նաև Միհրանը և Արփին։

Եկեղեցու արարողությունից հետո նրանք հյուրերի հետ միասին շտապել են Երևանի երաժշտական ակումբներից մեկը և մասնակցել խնջույքի, որտեղ եղել են ոչ միայն բարեկամներ, հարազատներ, այլ ընկերներ։ Շնորհավորում ենք փոքրիկին և մաղթում առողջ ու խաղաղ մանկություն։