Միլքշեյք․ ելակով և պաղպաղակով անմահական ըմպելիք, որը պատրաստվում է վայրկյանների ընթացքում


Բերել ենք մի աներևակայելի համեղ բաղադրատոմս, որն այս անձրևային օրերը  ստվերում կթողնի։ Եթե գարնանային արևն ուշանում է, ինքներդ  ձեր տան արևը ստեղծեք։

Հրավիրեք ընտանիքին յուրօրինակ աղանդերով զարդարված սեղանի շուրջ և միասին, ջերմ մթնոլորտում վայելեք օրը, վերլուծեք աշխատանքային հագեցած օրը և նոր պլաններ կազմեք։ Այս անգամ թարմություն հաղորդող բաղադրատոս ենք բերել։ Այն կհագեցնի ծարավը, քաղցրի պահնաջը և առաջիկա րոպեները կլցնի վայելքով։

Այն պատրաստելու համար ձեզ ընդամենն անհրաժեշտ կլինի մի բուռ հատապտուղ։ Եվ այսպես, նախապատրաստեք 300 գ ելակ, 400 մլ սառը կաթ, 100 գ վանիլային պաղպաղակ։

Հարկավոր է այս ամենն անցկացնել բլենդերով և վերջ, պատրաստ է։ Ելակը կարելի է փոխարինել ցանկացած հատապտղով։ Հավատացնում ենք՝ այն նույնքան համեղ է ստացվում, որքան ելակով։

Շատ կարճ ժամանակահատվածում պատրաստեք այս համեղ միլքշեյքը և հաճելիորեն զարմացրեք անսպասելի հյուրերին, ովքեր երկար ժամանակ չեն մոռանա և կխոսեն ձեր հյուրասիրության մասին։


Понравилась статья? Поделиться с друзьями: