Միլիոնատեր կինն ամուսնուն միայն կատվի կեր է տալիս․ ահա թե ինչու


51-ամյա Էյմի Էլիզաբեթը կարողացել է հսկա ունեցվածք դիզել բիզնեսով զբաղվելով, գրքեր թողարկելով և քոուչ աշխատելով։ Չնայած մուլտիմիլիոնատիրոջ կարգավիճակի, նա խնայում է ամեն ինչի վրա։ Կինն ունի ընդամենը մեկ դանակ, որը չի լվանում, այլ սրբում է սրբիչով։ Էյմիի խոսքով՝ դանակների պողպատը փչանում է ջրից։ Նա ամանները լվանում է նույն սպունգով, մինչև այն չփշրվի։ Բոյլերը նա միացնում է օրը մեկ անգամ և օգտագործում է այն ոչ ավել քան 22 րոպե։ Այդ ընթացքում ջուրը տաքանում է այնքան, որ հնարավոր լինի ցնցուղ ընդունել։ Էյմին հիանալի տուն ունի, բայց կահույք այնտեղ գրեթե չկա, իսկ այն ինչ կա, բավականին հին է։ Օրինակ լրագրասեղանն ավելի քան 30 տարեկան է, որով օգտվել է Էյմիի հայրը։
Ժլատ միլիոնատեր կնոջ ավտոմեքենան էլ նորը չէ։ Նա վարում է 1966 թվականի արտադրության «Մուստանգ»։ Այո, դա թանկարժեք հնաոճ ավտոմեքենա է, և եթե գումար չխնայել, կարելի է այն ճոխ ավտոմեքենայի վերածել։ Բայց ժլատ Էլիզաբեթը պատրաստ չէ նոր ավտոմեքենա գնել։ Մի անգամ ավտոմեխանիկը, զննելով ավտոմեքենան, սարսափել է, թե ինչպես կարելի է նման վիճակի ավտոմեքենա վարել։


Ի դեպ, Էյմիի տունը պատկանում է նրա նախկին ամուսնուն՝ Մայքլին, ով բաժանությունից հետո տունը թողել է կնոջը։ Մայքլը նշում է՝ եթե նա այդպես չվարվեր, Էյմին կապրեր քաղաքի ծայրամասում գտնվող աղքատ ինչ-որ տանը։
Նախկին ամուսինը չի դիմացել այդ պայմաններին և լքել է կնոջը։ Բայց նա չի մոռանում նախկին կնոջը, նրան տանում աշխատանքի և խանութներ։ Բացի այդ հավաքում և մաքրում է տունը, որովհետև Էյմին ծուլանում է անել դա, իսկ աշխատող չի վարձում։ Նախկին ամուսնուն երախտապարտ լինելու համար Էյմին նրան թունա ձկնով սենդվիչներ է պատրաստում։ Թունան, սակայն, մարդկանց համար նախատեսված չէ, այլ կատվի կեր է։ Կինը նշում է, որ մարդկանց համար պահածոներն արժեն 86 ցենտ, իսկ կատուների համար՝ 50 ցենտ։
Էյմին հպարտանում է, որ, լինելով անտուն դեռահաս, ում մայրը դուրս է շպրտել տնից, նա կարողացել է ավելի քան 5 մլն դոլար վաստակել։ Նրա ամենամսյա ծախսերը չեն գերազանցում 1000 դոլարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!