Միլիարդատերը խոստացավ օգնել ծերունուն․ երբ վերադարձավ, նրան անշնչացած գտավ․ ծերունու նամակը, խոսքերը խոցեցին միլիարդատիրոջը․ ահա թե ինչու


Հին ասացվածքն ասում է․ «Կուշտն ինչ գիտի սովածն ինչ է»։ Այո՛, հարուստը երբեք չի հասկանա աղքատին։ Անգամ կխոստանա օգնել, բայց րոպեներ անց կմոռանա։ Մի անգամ ցուրտ գիշերին մի միլիարդատեր փողոցում հանդիպեց աղքատ ծերունու:

Նա շատ զարմացավ ծերունուն կիսամերկ տեսնլեվ և հարցրեց, թե ինչո՞ւ տաք հագուստ չի հագնեւ,մի՞թե չի զգում սառնամանիքը։ Ծերունին հանգիստ պատասխանում է, որ ուղղակի հագուստ չունի։

Միլիարդատերը խոստանում է հագուստ տալ նրան և խնդրում է ծերունուն սպասել մինչ կգա։ Ծերունին շատ է ուրախանում և անհամբեր սպասում է։ Միլիարդատերը տուն հասնելուն պես մոռանում է իր խոստումը և սկսում է զբաղվել իր գործերով։

Առավոտյան հանկարծ հիշում է ծերունուն և իր խոստումը։ Վազքով դուրս եկավ տանից, փնտրեց և ցրտից մահացած գտավ նրան: Ծերունու կողքին գրություն կար․ «Ես տաքհագուստ չունեի, բայց ցրտին պայքարելու մեծ ուժ ունեի, որովհետև սովոր էի, բայց երբ դու խոստացար օգնել ինձ, ես քո խոստմանը սպասելով անցկացրի ժամեր և  կորցրեցի ուժս՝ դիմակայելու ցրտին»։

Այս տխուր պատմությունը սովորեցնում էոչինչ չխոստանալ, հատկապես սեր։ Եթե չես կարող խոստումդ կատարել, դա կարող է քեզ համար սովորական լինել, բայց դիմացինիդ համար մի ողջ կյանք արժենալ…


Понравилась статья? Поделиться с друзьями: