Միլայի և Ռազմիկ Ամյանի մասնակցությամբ բավականին զվարճալի և ուշագրավ տեսանյութ


Սիլվա Հակոբյանը նոր համերգի է պատրաստվում, որը լինելու է Ռուսաստանում։ Այնտեղ են հայաստանյան շոու բիզնեսյան այլ ներկայացուցիչներ ևս։ Մինչ կպատրաստվեն համերգին և հանդես կգան, նրանք միմյանց հետ հաճելի ժամանց են անցկացնում, ուրախացնում իրար։

Ռազմիկ Ամյանի և Սիլվա Հակոբյանի դստրիկի մասնակցությամբ ժամանցի մի գեղեցիկ ու զվարճալի տեսանյութ է հանրայնացվել, որը տրամադրություն բարձրացնող է։

Այստեղ երևում է, թե ինչպես է Ռազմիկ Ամյանը գրկել փոքրիկ Միլային և վազում միջանցքով մեկ՝ ուրախացնելով երեխային։

Միլայի մայրիկիը դստրիկի ուրախության մասին պատմող փոքրիկ գրառում է արել Միլայի անունով բացված սոցհարթակում։ Նա Միլայի անունից գրել է հետևյալը․

«Այսօր ծանոթացա իմ տաղանդաշատ քեռու՝ Ռազմիկ Ամյանի հետ, ով շատ է սիրում մանուկներին և ամեն ինչ անում էր, որ ես ժպտայի»։

Միլայի և Ռազմիկ Ամյանի մասնակցությամբ բավականին զվարճալի և ուշագրավ տեսանյութը կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!