Համեղ ուտել և ուտելու պրոցեսը հետաքրքիր անցկացնել սիրում են շատերը, բայց աշխատանքային օրվա ավարտին հոգնածությունը ոչ միշտ է թույլ տալիս ընկերական ընթրիքներ կազմակերպել և պատրաստելու ցանկություն բնավ չի լինում։

Այս նյութում կգտնենք ընթրիքի բաղադրատոմսեր, որոնք նախատեսված են ալարկոտների համար։ Այսինքն՝ պատրաստվում են արագ, ժամանակատար չեն և հատուկ ջանքեր չեն պահանջում և որ ամենուրախալին է՝ ներկայացնում ենք միանգամից հինգ բաղադրատոմս։

Դա նշանակում է, որ աշխատանքային հինգ օրերի ընթրիքը պատրաստ է։ Կարող եք ուսումնասիրել և վերցնել դրանցից ամենահարմարը։

Առաջին ուտեստը հավով է, երկրորդը՝ ձկնային է, երրորդը՝ ծովային, սակայն համադրված բանջարեղենի և հատիկավորի հետ, չորրորդը՝ բրոկոլիով և պանրով, իսկ վերջին հինգերորդը կոտլետներն են, որոնք ունեն թռչնամսի և պանրի բաղադրություն։

Համոզված ենք, որ այս 5 ուտեստներից գոնե մեկը կհավանեք, եթե, իհարկե, ոչ բոլորը։ Իսկ այս 5 ուտեստների պատրաստման մանրամասներն առաջարկում ենք իմանալ վարը կցված տեսանյութում։