Հումորիստ, դերասան Հովհաննես Դավթյանին սիրում են բոլորը․ համացանցային տիրույթում հետևում են նրան, այցելում նրա ներկայացումներին և շարունակ հիանում նրա դերասանական գործունեությամբ և յուրօրինակ հումորով։

Հովհաննեսն իր հերթին ներկայացումների ընթացքում բավականին անկեղծ է իր հանդիսատեսի հետ։ Նրա ներկայացումներն ընթանում են բարձր տրամադրությամբ և ավարտում անվերջանալաի ծափերով։

Նույնիսկ երբեմն ընտանեկան իրավիճակներ է պատմում, սակայն հրապարակումներում բավականին զուսպ է։ Նա հազվադեպ է ընտանիքի անդաների մասնակցությամբ դրվագներ հանրայնացնում։

Սակայն այս անգամ դերասանը ցույց է տվել դստերը։ Ամանորը հրաշալի առիթ է եղել, որպեսզի Հովհաննեսը հրապարակի դստեր հետ համատեղ լուսանկար։ Փոքրիկն ուղղակի հրաշք է։ Դերասանի հետևորդներն ու բազմաթիվ ընկերեր մեկնաբանություններում նշել են, որ փոքրիկը հայրիկի աղջիկն է կարծես և անչափ նման է հայրիկին։

Եվ իհարկե չեն մոռացել շնորհավորել դերասանի Ամանորը և բարին մաղթել։ Իսկ լուսանկարը սիրրով ներկայացնում ենք նյութին կից։