Օլգա Այվազյանի հանրային կյանքը սահմանափակվում է համացանցային հարթակներում։ Սիրված երգչուհին միջոցառումներին, համերգներին չի մասնակցում, նոր ստեղծագործություններով հանդես չի գալիս և զբաղվում է երեխաների դաստիարակությամբ և խնամքով։

Համացանցային տիրույթում Օլգան բավականաչափ ակտիվ է և այդ կերպ կարողանում է հետևորդների հետ սերտ կապ պահպանել։ Նրա հրապարակումները ընտանեկան բնույթի են․ երբեմն հուզիչ, երբեմն զվարճալի, իսկ երբեմն էլ՝ ուղղակի առօրեկան։

Երգչուհու երկրպագուները հիանում են նրա գեղեցիկ ընտաիքով։ Օլգա Այվազյանի երկրորդ երեխան կյանքի առաջին տարին դեռ չի բոլորել։ Եվ ահա ընտանեկան հերթական հրապարակման մեջ կարելի է տեսնել փոքրիկ աղջնակին, ով մայրիկի հետ գտնվել է խանութում։

Խանութում էլ փոքրիկի քունը տարել է, և նա քնել է հենց այդտեղ՝ սայլակի վրա նստած։ Նա անուշիկ տեսք ունի։

Մայրիկը փորձում խոսել, արթնացնել նրան, սակայն ապարդյուն․ նա քնել է ուզում։ Այս մասին մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսայութում։