Միայն տեսնեք՝ ինչպես է ոտքերով մեքենա վարում պատերազմում երկու ձեռքերը կորցրած Վարազդատը․ տեսանյութ


Քառասունչորսօրյա պատերազմում կռված և հայրենիքը պաշտպանած տղաները փորձում են վերականգնվել և հարմարվել նոր իրավիճակին և չնայած դժվարություններին՝ ապրել։

Այս նյութում ներկայացնում ենք մեր շուրջն ապրող հերոս Վարազդատին, ով  կռվի դաշտում կորցրել է երկու ձեռքերը։ Բժիշկները և հնեց ինքը՝ Վարազդատը, ջանք չեն խանայում, որպեսզի կարողանա կրել պրոթեզները։ Վարազդատը չի կարողանում դրանց հարմարվել։

Նա շատ է սրտնեղում, որ չի կարողանում աշխատանքի անցնել։ Քառասունչորսօրյայում վիրավորվել է նաև Վարազդատի եղբայրը։ Վարազդատը առանց ձեռքերի մեքենա վարել է սովորել։

Պատմում  է, որ երբ առաջին անգամ փորձեց վարել, ոտքի մկանները բռնվել էին, սակայն կամաց-կամաց սովորեց և այժմ ազատ վարում է։ Սպասում է վիրահատության, որպեսզի կարողանա կրել պրոթեզները։

Վարազդատն ասում է, որ շատ թանկ թևեր ունի, սակայն կրել դրանք չի կարողանում։ Իրական հերոսի հերոսական պատմությանն առաջարկում ենք ծանոթանալ վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: