Օրերս սիրված երգիչ Մարտին Մկրտչյանը տոնել էր իր տարեդարձը։ Արտիստն այս տարի օրն անցկացրել է ընտանիքից հեռու։ Նա մեկնել է Ամերիկա։

Հռիփսիմե Հակոբյանը համացանցային հարթակն օգտագործել է, որպեսզի սիրելիին հանրայնորեն շնորհավորի։ Երգչուհին հրապարակել է հոլովակ, որտեղ երեխաների հետ երգել են, փչել մոմը և մաղթանքներ հղել։ Յուրօրինակ շնորհավորանք է ստացվել, որը բարձրացրել է Մարտինի տրամադրությունը և երջանկություն պարգևել։

Հռիփսիմեն նշել է, որ կարոտել են հայրիկին, իսկ երգիչների ավագ որդին՝ Լեոն, իրեն հատուկ ոճով շնորհավորել և ջերմ մաղթանքներ է հղել հայրիկին։ Լեոն երգիչ ծնողների նման հրաշալի ձայն ունի և հիացնում է հետևորդներին։

Հռիփսիմեի և Մարտինի երկրպագուները անհամբեր են սպասում Լեոյի մասնակցությամբ դրվագներին և նոր հրապարակումներին ջերմ ու բուռն են արձագանքում։

Նոր հոլովակը հումորային է ստացվել, սակայն անսահման անկեղծ և հայիկի համար լավագույն շնորհավորանքն է եղել։ Առավել մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։