Միայն տեսեք՝ Սոֆյան ու Աշոտը ոնց են նշել իրենց որդու առաջին տարեդարձը․ տեսանյութ


Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանն օրերս նշել են իրենց՝ չափերով փոքրիկ, սակայն անսահման մեծ երջանկության առաջին տարեդարձը։ Դերասան ամուսինների որդին՝ Միքայելը, դարձավ մեկ տարեկան։

Այս առիթով ծնողների ուրախությանը չափ ու սահման չկար։ Նրանք ամեն բան պլանավորել և անչափ գեղեցիկ էին կազմակերպել։ Օրն անցկացրել են բացօթյա տոնախմբությամբ՝ շրջապատված հարազատներով և մտերիմներով։

Սոֆյան հեքիաթային կերպարով է ներկայացել։ Նա կրել է կապույտ գույնի զգեստ, որը հիշեցնում էր հեքիաթային հերոսուհու։ Աշոտն ու Սֆյան ողջ օրն անցկացրել են որդու հետ և ունեցել անչափ բարձր տրամադրություն։

Այդ մասին են փաստում նրանց հանրայանցված կադրերն ու դրվագները։ Դերասանուհին ակտիվ է սոցիալական ցանցերում, սակայն անձնական-ընտանեկան հրապարակումներ հաճախ չի կատարում։ Այս անգամ նա բացառություն է արել։

Հանրայնացված հոլովակներից մեկը երջանիկ մայրիկը մակագրել է․ «Մեր կյանքիկ»։ Իսկ տարեդարձի օրվա մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: