«Միայն հենց դրա համար Նիկոլին ու իր խաժամուժիկին երբեք չի կարելի ներել, մառազմի մեջ ենք խրվել»․ Լիզա Ճաղարյան


Երևանյան ցույցերին է անդրադարձել նաև լրագրող Լիզա Ճաղարյանը։ Նա հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ մշտապես հայտնում իր կարծիքը։

Լրագրողը հայտի է սուր և դիպուկ խոսքով։ Այս անգամ Լիզա Ճաղարյանն իշխանություններին մեղադրել է, որ վերջիններս թույլ տվեցին Սերժ Սարգսյանի թիմակիցներին կրկին գլուխ բարձրացնել։

Նա քննադատաբա է վերաբերվում նաև այսօրվա ընդդիմությանը՝ նշելով, որ նրանք ԱԺ-ում անօգուտ աշխատանքով են զբաղված և ձևական բնույթ են կրում։ Լրագրողը հիշել է 2008-ին ինչպես էր ընդդիմությունը (այն ժամանակ իիշխանություն) արգելում վրանների տեղակայումը։

Ճաղարյանն առաջարկում է չխոսել վրանների մասին։ «Էդ դուք չէի՞ք 2008-ին մեր վրանները հոշոտում։ Գետինը մտնեք օրվա իշխանությունների հետ։ Ուրիշ բան արած չլինեն, միայն ձեզ նման սրիկաներին վերակենդանացնելու համար Նիկոլիկին և իր խաժամուժին երբեք չի կարելի ներել։ Էս ինչ մառազմի մեջ ենք խրվել»,- գրել է լրագրողը։

Մի շարք օգտատերեր համաձայնել են լրագրողի հետ և մեկնաբանություններում հայտնել իրենց կարծիքը և համակարծիք եղել վերջինիս հետ։ Հիշեցնենք, որ 2008-ին Լիզա Ճաղարյաննակտիվ մասնկացույմ էր ցույցերին և լուսաբանում իրադարձությունները։


Понравилась статья? Поделиться с друзьями: