«Միակ մարդն եմ եղել, որ ձերբակալել են, բայց ես պայքարել եմ»․ Գագիկ Ծառուկյանը Աբովյանում մի շարք հարցերի պատասխաններ է հնչեցրել․ տեսանյութ


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի մեկնարկը սկսեց Աբովյանից։ Նա աբովյանցիների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հետընտրական փուլում ոչ մի պարագայում Փաշինյանի հետ կոալիցիա չի կազմելու։

Ինչպես մինչ այսօր հնչած բազում հայտարարություններում, այնպես էլ Աբովյանում ունեցած ելույթի ժամանակ, Ծառուկյանն ասել է, որ ինքն առաջ է մղվում թիմով, թիմային գործունեությամբ։

Ընդգծել է, որ եղել է միակ բանտարկյալ մարդը, ով պայքարել է և մշտապես շեշտել, որ պետք է կառավարության հարյուր տոկոսը հրաժեշտ տան։

Իր ելույթում Գագիկ Ծառուկյանը կարևորել է հայ ռուսական հարարբերությունները և շեշտել, որ այն նորացման կարիք ունի։ ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ Հայաստանի միակ գործընկերն աշխարհոււմ Ռուսաստանն է։

Հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար Ծառուկյանը կարևորել է հայ — ռուսական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը, ապա ցույց է տվել մոտակայքում գտնվող հայ — ռուսական բարեկամության հուշարձանը և հավելել,  որ ՀՀ սահմանները պիտի պահեն հայ և ռուս զինվորները ուս ուսի տված։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!